211652_close_icon
views-count1708 դիտում article-date 19:00 23-05-2021

Անգլիայի առաջնություն, վերջին տուրը. «Լիվերպուլ» - «Քրիսթալ Փեելաս». ուղիղ միացում

Անգլիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում, «Լիվերպուլը» սեփական սեփական հարկի տակ ընդունում է Լոնդոնի «Քրիսթալ Փելասին»:
 
Մրցաշարում ընդամենը մեկ ինտրիգ է մնացել. թե ովքեր կնվաճեն Չեմպիոնների լիգայի վերջին երկու ուղեգրերը: Առաջին երկուսի տերերը հայտնի են. չեմպիոն դարձած «Ման Սիթին» և երկրորդ տեղը ապահոված «Մանչեսթեր Յունայթեդը»:
 
Իսկ ահա 3-րդ և 4-րդ տեղերի համար թեժ պայքար է ընթանալու: Այս պահին 3-րդ տեղում ընթացող «Չելսին» ունի 67 միավոր, «Լիվերպուլն» ու «Լեսթերը»՝ 66-ական: Եթէ «Չելսին» այսօր հաղթի դրսում «Ասթոն Վիլլային», ապա կապահովի երրորդ տեղը: Սայթաքելու դեպքում արդեն ամեն ինչ կախված կլինի «Լիվերպուլից» և «Լեսթերից»: Նշենք, որ հավասար միավորների դեպքում առավելություն ունի այն թիմը, որի խփած և բաց թողած գնդակների հարաբերությունն ավելի մեծ է: Այս պահին այդ ցուցանիշը «Լիվերպուլի» մոտ +24 է, «Չելսիի» մոտ՝ +23, իսկ «Լեսթերի» մոտ՝ +20:
 
Երեկ տեսաք, թե ինչպես Իսպանիայի առաջնությունում չեմպիոնության համար պայքարում ինտրիգը պահպանվեց մինչև վերջին վայրկյանները: Այսօր նման ինտրիգ կլինի արդեն երեք թիմի մասնակցությամբ:
 
Հանդիպման ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր