211652_close_icon
views-count5178 դիտում article-date 16:16 23-05-2021

Ryanair-ի ինքնաթիռը ականապատման մասին հաղորդագրությունը ստանալուց հետո վայրէջք է կատարել Մինսկում

Աթենք – Վիլնյուս ուղևորվող Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում՝ օդանավի ականապատման մասին հաղորդագրություն ստանալուց հետո: Այս մասին կիրակի օրը ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից, գրում է  Shantnews.am-ը:

«Այս մասին զեկուցեցին օդաչուները: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց,ականապատման մասին տեղեկությունը չհաստատվեց», -ասել էմամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքով ՝ ուղևորների ուղեբեռն այժմ ստուգվում է, դրանք վերանայվում են: «Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո ինքնաթիռը թռիչք կկատարի համապատասխան երթուղով», – տեղեկացրել են օդանավակայանից:

Նմանատիպ նյութեր