211652_close_icon
views-count7067 դիտում article-date 09:21 23-05-2021

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ բռնցքամարտի ավանդական 8-րդ մրցաշար նվիրված մայիսյան տոներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 22-ին Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ բռնցքամարտի ավանդական 8-րդ մրցաշար նվիրված մայիսյան տոներին:

Առաջնությանը մասնակցեցին թիմեր Մարտունու տարածաշրջանից, Վանաձորից, Թալինից, Արմավիրից, Ստեփանավանից, Սիսյանից, Եղեգնաձորից, Լեռնագոգից, Կուրթանից, Արենիից, Սևանից, Լիճքի բռնցքամարտի դպրոցից:

Մրցաշարը կազմակերպել էին Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Գևորգ Սարգսյանի և Մարտունու մարզադպրոցի տնօրեն՝ Սամվել Մոսեյանի նախաձեռնությամբ:

Թիմային հաշվարկում մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարտունու մարզադպրոցը, 2-րդ տեղը զբաղեցրեց Վանաձորը, իսկ 3-րդը Եղեգնաձորի և Արմավիրի թիմերն էին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր