211652_close_icon
views-count5618 դիտում article-date 15:00 22-05-2021

Թուրք լրագրողին աշխատանքից հեռացրել են ՆԳ նախարարին մաֆիայի հետ կապի վերաբերյալ հարց տալու համար

«Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է իր լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ վերջինս մամուլի ասուլիսի ժամանակ հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, որում արծարծվում էր կազմակերպված հանցավորության հետ կապի հավանականությունը։

Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը;

Ավելի վաղ Թուրքիայի հայտնի քրեական հեղինակություններից մեկը ՝ Սեդաթ Պեկերը, ով թաքնվում է արտասահմանում, YouTube-ում տեղադրել է մի քանի տեսահոլովակներ, որոնցում նա մեղադրել է մի շարք նախկին եւ գործող բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, մասնավորապես ՝ Սոյլուին, կոռուպցիայի և մաֆիայի հետ կապերի մեջ:
 

Նմանատիպ նյութեր