211652_close_icon
views-count1928 դիտում article-date 16:30 22-05-2021

Բայդենը հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման նախապայմանը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, եթե վերջինս համաձայնվի հրաժարվել միջուկային զենքից:

«Եթե նա որոշակի պարտավորություններ ստանձնի, ապա ես կհանդիպեմ նրա հետ: Խոսքը նրա միջուկային զինանոցի մասին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բայդենն ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցություններից հետո:

Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ մինչև որևէ հանդիպման կազմակերպում, Փհենյանը պետք է լարվածությունը թուլացնելու խոսք տա:

Նմանատիպ նյութեր