211652_close_icon
views-count1505 դիտում article-date 10:46 22-05-2021

ԵԽ կտրուկ պահանջն Ադրբեջանին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձեւ, որով միանշանակ դատապարտեց Ադրբեջանի գործողությունները: Սա անդրանիկ  քայլն է, որով այս խոշոր եվրոպական կառույցը գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործություններին:

Աներկբա է, որ ԵԽ այս որոշումը  նախաբանն է այն գործողությունների, որոնք կիրականացնեն միջազգային կազմակերպությունները՝ հայկական կողմերի դիվանագիտական գործողությունների արդյունքում:

Այդ գործողություններն անհրաժեշտ են ոչ միայն կատարվածին համարժեք գնահատական տալու համար, այլեւ տարածաշրջանում ընթացող ակտիվ գործընթացները միջազգային իրավունքի նորմերի շրջանակ բերելու կարեւոր առաքելությունը կյանքի կոչելու նպատակով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր