211652_close_icon
views-count7462 դիտում article-date 23:22 21-05-2021

Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ. ՀԷՑ

Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

«Լարման անկման հետևանքով ավտոմատիկա է աշխատում ու հոսանքը տատանվում է։ Խնդիրը բարձրավոլտ գծերում է։ Մասնագետը ինձ փոխանցեց, որ ընդամենը 5 րոպե տևողությամբ է եղել Ավան, 3-րդ մաս, Էջմիածին և այլ բնակավայրերում։ Ցերեկն էլ է եղել նմանատիպ դեպք՝ 3 րոպե տևողությամբ»,- ասաց Սարջարյանը։

Նմանատիպ նյութեր