211652_close_icon
views-count1537 դիտում article-date 20:07 21-05-2021

Ռոնալդ Կուման. Մրցաշրջանի վերջում «Բարսայից» վստահություն և հարգանք չէի զգում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է այս մրցաշրջանում ակումբի կողմից իր հանդեպ հարգանքի և վստահության հարցին:
 
«Մրցաշրջանի վերջին հատվածում ես ակումբի կողմից վստահություն չէի զգում: Մենք չենք խոսել ապագայի մասին, և ես հասկանում եմ, որ արդյունքների հետ կապված կասկածներ կան: Ես հասկանում եմ, որ հաղթանակների համար փոփոխություններ են անհրաժեշտ:
 
Եթե ղեկավարությունը կարծում է, որ նոր մարզիչ կամ այլ խաղացողներ են պետք, դա նորմալ է, բայց դրա մասին պետք է հայտնել:
 
Կարծում եմ, պետք է ավելի մեծ հարգանք դրսևորել սեփական մարզչի և խաղացողների հանդեպ: Որքանով որ հասկանում եմ, խաղացողներին տհաճ են լրատվամիջոցներում օրերս տարածված լուրերը: Նրանք արժանի չեն նման վերաբերմունքի: Շատ բան պետք է այլ կերպ անել», ասել է Կումանը:

Նմանատիպ նյութեր