211652_close_icon
views-count1645 դիտում article-date 19:12 21-05-2021

Արթուր Ավետիսյան. «Ոչ միայն մեր, այլև ողջ ժողովրդի անունից ենք հանդես գալիս, առավել ևս հիմա»

Վերջերս Շվեյցարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, երիտասարդ և հեռանկարային մարզիկ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում գրավեց 4-րդ հորիզոնականը: Հայ մարզիկը վաստակեց 14.866 միավոր: Արդյուքնը գոհացուցիչ է, քանի որ Արթուրը չէր հասցրել լիարժեք վերականգնվել ուսի վնասվածքից հետո:
Անկախի հետ զրույցում Արթուրը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և առաջիկա ծրագրերի մասին:


-Արթուր, Եվրոպայի առաջնությունում վարժության հետաքրքիր և տպավորիչ կատրմամբ հանդես եկաք: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-1 տարի էլ դեռ չի անցել ուսիս վնասվածքի վիրահատությւոնից հետո և դեռ լիարժեք չէի հասցրել վերականգնվել: Թբիլիսիում անցկացրինք ուսումնամարզական հավաքը: Այնտեղ բոլոր հնարավորություններով հագեցած շատ լավ մարզադահլիճ կա: Ուսումնամարզական հավաքների ժամանակ, երբ բեռնվածությունը մեծացրինք, այդ ժամանակ առավել զգացնել տվեց: Եվ ցավերով էլ շարունակեցի մարզումներս ու նախապատրաստական շրջանը: Ուրիշ վարժոություն պետք է կատարեի, բայց քանի որ ուսս սկսեց ցավալ, որոշակի փոփոխություններ արեցինք՝ տարրեի տեղերը փոխելով, որպեսզի ցավը համեմատաբար մեղմ լինի: Փառք Աստծո, ամեն բան լավ դասավորվեց: 


-Ստուգատեսի ժամանակ ինչպե՞ս շրջանցեցիք վնասվածքի հետևանքներն ու ցավը:
-Մինչև մրցումներ վարժությունս չէի կատարաում, որովհետև չէի ցանկանում ավելորդ ծանրաբեռնվածության ենթարկվել: Մրցման ժամանակ զգացնել տվեց. ելույթներ եմ ունեցել ուժեղ ցավերով: Նշեմ, որ  ամենահասարակ դեղամիջոցը մեր մարզաձևում կարող է դոպինգ համարվել: Մրցումից առաջ օգտագործեցի թուլատրելի ցավազրկողը: Ինձ հոգեբանորեն տրամադրել էի, որ ինչ էլ լինի, պետք է վարժությունս կատարեմ, մեկ այլ պարագայում հաստատ չէի կարող:

Մանրամասներն՝  այստեղ 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր