1862 դիտում
19:30 21-05-2021
Երևանի օլիմպավանի ՝ բռնցքամարտի դահլիճը լիովին ապրում է մարզական հևքով
Հաճելի է ականատես լինել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզումներին: Այս օրերին Երևանի օլիմպավանի ՝ բռնցքամարտի դահլիճը լիովին ապրում է մարզական հևքով: Թիմի յուրաքանչյուր մարզիչ հստակ գիտե իր անելիքը:
Մարզումների ընթացքին ուշադրությամբ հետևում է գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Դեռևս օլիմպիական վարկանիշային մրցաշար չմեկնած նա մտովի կարծես մրցավայրում է ու լավ գիտե սաներից յուրաքանչյուրի անելիքը: Ռ. Մեհրաբյանը անհատական մոտեցում է ցուցաբերում հատկապես Փարիզ մեկնողների նկատմամբ:
Հետևելով պարապմունքի ընթացքին, մանավանդ, եթե հայտնի է առաջիկա մրցման նշանակությունը, զգում ես, որ տղաները խիստ կարևորում են Լոնդոնում անավարտ մնացած վարկանիշայինի փարիզյան շարունակությունը: Այս մասին զրույցում ասաց նաև թիմի ղեկավարը:
- Տղաները ժամ առաջ են ուզում մտնել ռինգ, լիովին բացահայտել իրենց ունակությունները, ճակատամարտել օլիմպիական ուղեգրի համար ու բարձր տրամադրությամբ վերադառնալ երկիր, - նշեց Ռ.Մեհրաբյանը: - Ծաղկաձորում նպատակային պարապմունքների շնորհիվ, ինչպես ասում են, տղաների ֆիզպատրաստականությունը լիովին տեղն է ընկել:Երևանյան մարզումներում կարևորում ենք տեխնիկատակտիկական որակների հղկումը:Չենք դժգոհում, քանզի թիմը պարապում է լիակատար նվիրվածությամբ:Չեմ կարող ասել թե ինչպիսի կլինի արդյունքը,բայց որ մեր յուրաքանչյուր մարզիկ ցանկանում է նույնիսկ անկարելին անել ու դառնալ օլիմպիական՝ փաստ է. . .
Նշենք , որ դեռևս լոնդոնյան ստուգատեսում ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ / Փարիզում պայքարը կշարունակի մրցաշարի հաղթողի պատվին արժանանալու, իսկ մյուսները ՝ Հովհաննես Բաչկովը / 63 կգ /, Արման Դարչինյանը / 75 կգ /, Գոռ Ներսիսյանը / 81 կգ /, Նարեկ Մանասյանը / 91 կգ / , Գուրգեն Հովհաննիսյանը / գերծանրքաշ / և Անի Հովսեփյանը / 69 կգ / կմրցեն հատկապես բաղձալի ուղեգիր ստանալու համար:
ՀՀ հավաքականը մրցավայր կմեկնի հունիսի 1 –ին:

Նմանատիպ նյութեր
17398 դիտում
23:07 22-05-2017
Գ. Ծառուկյանն առաջինն է համտեսել Օլիմպավանի նորաբաց ճաշարանի ուտեստները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9103 դիտում
18:47 27-09-2017
Կայացավ Օլիմպավանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1208 դիտում
14:19 29-08-2015
Համահայկական խաղերը մարզական մեծ տոնի վերածելու մեր նպատակը լիովին իրականացավ. Տարոն Մարգարյան. լուսանկարներ
Այս բաժնից
22657 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3034 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2410 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»