211652_close_icon
views-count10700 դիտում article-date 15:42 21-05-2021

Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում և կոչվում եմ ՀԱՅ

Հայաստանի Հանրապետության զարգացման ուղիներից մեկն էլ այն է, որ ամեն ոք պիտի զբաղեցնի իր իսկ և մասնագիտական և ոչ մասնագիտական տեղը, անշուշտ պիտի տիրապետի իր իսկ պարտականությունները, իր լիազորությունները, իր իրավունքները և միայն հենց այս ամենը իրագործելուց հետո մեր պետության բոլոր ոլորտներում առանց որևէ բացառությամբ բոլոր բնագավառներում կունենանք գերազանց ձեռքբերումներ։

Մենք յուրաքանչյուրս յուրովի պիտի գիտակցենք և մտածենք, որ մեր պետության զարգացման գործում պիտի մասնակից լինենք բոլորս թեկուզ չնչին և մեր հնարավորությունների սահմաններում և անշուշտ մեր համախմբվածությունից է կախված մեր պետության անվտանգությունը, սահմանային անձեռնմխելիությունը, խաղաղությունը և համերաշխությունը։

Մի կարևոր հանգամանք եմ ուզում մեջբերել ու կուզեմ որպեսզի բոլորով գործնականում անենք այդ հանգամանքի իրագործումը՝ դա այն է, որ պիտի նվազեցնենք արտագաղթի ցուցանիշները և ինչու ոչ հավասարեցնենք զրոյի, իսկ ներգաղթի ցուցանիշնել հավասարեցնենք 100%֊ի։

Եվ ես վստահ եմ, որ շուտով, բայց ոչ շատ ուշ կգա մի ժամանակաշրջան, որ մենք մեր տիրապետության տակ կունենանք ոչ միայն ներկայիս Հայաստանի տարածքն այլ տեր կլինենք մնացած այն տարածքներին որոնք որ պատկանում են մեզ հայերիս և որոնք որ կոչվել են Հայաստան։

Այս ամենին հասնելու և պահպանելու համար պիտի հարգենք միմյանց, մեր միջից մաքրենք և վերացնենք ներքին թշնամուն, դավաճաններին, ամեն մեկս զբաղեցնենք մեզ համապատասխան տեղերը և գրագետ ու ճիշտ ճանապարհներով շարժվենք առաջ։

Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում և կոչվում եմ ՀԱՅ։

Ջոն Սարիբեկյան

Նմանատիպ նյութեր