211652_close_icon
views-count5707 դիտում article-date 23:52 20-05-2021

Ոչ մի դելիմիտացիա չի լինելու, մինչև Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի կորցրած այլ հատվածների ճակատագիրը հայանպաստ լուծում չստանա. Արմեն Աշոտյան

Tert.am-ը գրում է. Հայ-ադրբեջանական սահմանի ոչ մի  դելիմիտացիա չի լինելու,  մինչև Արցախի կարգավիճակի հարցը չհստակեցվի, ոչ մի  դելիմիտացիա չի լինելու, մինչև վերջին ռազմագերին չվերադառնա Հայաստան, ոչ մի  դելիմիտացիա չի լինելու,  մինչև Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի կորցրած այլ հատվածների ճակատագիրը հայանպաստ լուծում չստանա: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք չկարողացանք վիժեցնել  այն մայրամուտը, որը չոքել է Հայաստանի դռանը, այսօր  մենք արդեն գիտենք, որ այս վիժվածքը պատրաստվում է ստորագրել նոր հակահայկական փաստաթուղթ, որի գոյության մասին մենք իմացանք Կառավարության պատերից դուրս, մենք իմացանք ոչ Նիկոլ Փաշինյանից: Այս փաստաթուղթը, հավաստիացնում եմ, ունի գաղտնի մաս, որն իրոք վերաբերվում է ՀՀ մարզերին: Մենք այստեղ ենք, որ տեղի չունենա հերթական ծածկադմփոցը»,-ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ պետք է դադարեցվեն ցանկացած փաստաթղթերի շուրջ բանակությունները, ԱԳ նախարարը հրաժարական պետք է չտա, մինչև չընդունի իրենց: «Հերիք է՝ գնաք բանակցեք, վիժվածքի գրպանը մտնեք, հակահայկական լուծումներ անեք, հետո վերջն պահին ծլկեք, իբր դուք մաքուր էիք, հայրենասեր էիք: Ոչ, դուք հրաժարական չեք տալու, պարո՛ն նախարարի ժ/պ»,-ասաց նա և հավելեց, որ ԱԳ նախարարը պետք է բանակցի ընդդիմության հետ:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր