11254 դիտում
18:32 20-05-2021
Չպետք է հեռանանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրից չեն հեռացել դավաճանները. Տոնոյան
Armeniasputnik.am-ը գրում է. Տոնոյանը կոչով դիմեց բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել և ստեղծել Հայրենիքի սահմանների պաշտպանության կոմիտե։
Մանրամասներն՝ այստեղ
Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ «5165» ազգային շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ մենք այլևս իրավունք չունենք նստելու տներում և այստեղից պետք է չհեռանանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրից չեն հեռացել դավաճանները։
«Նրանք հանձնում են մեր երկիրը և թույլ չեն տալիս մեր զավակներին անգամ պաշտպանվել։ Արդյո՞ք 2.5 միլիոն ժողովուրդը պետք է գերի մնա մեկ ստախոսի, կիսախելագարի, կամ ուղղակի փայլուն իր դերը կատարող դավաճանի զարկին»,- ասաց նա։
Տոնոյանը կոչով դիմեց բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել և ստեղծել Հայրենիքի սահմանների պաշտպանության կոմիտե։
«Ես ընդամենը պատվախնդրության կոչ եմ անում։ Հայ զինվորին թույլ չեն տալիս կրակել, և եթե մենք մեր զինվորներին չենք ասում, որ իրենց թիկունքում ենք, ուրեմն մենք էլ ենք կոտրում նրանց։ Իջեք հրապարակ և լուծենք մեր հարցն այսօր, այստեղ և վերջնականապես։ Ամեն վայրկյանը մեզանից հող է պահանջելու և զոհ է պահանջելու»,- նշեց Տոնոյանը։Մանրամասներն՝ այստեղ
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
697 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա