211652_close_icon
views-count1351 դիտում article-date 17:25 20-05-2021

Համապետական ռեկորդ եռացատկում

Ըստ էության միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանի  գլխավորած  մրցավարական հանձնախումբը  անսխալ աշխատեց Արտաշատում անցկացված  Հայաստանի աթլետիկայի առաջնությունում: Մասնակիցները  որևէ  դժգոհություն  չեն արտահայտել  նշած  առումով: Այնուամենայնիվ, ասպարեզներում մրցած շուրջ  60 մարզիկ – մարզուհիներից   միայն մեկը արդարացրեց սպասելիքը: Նա եռացատկորդուհի  Յանա Սարգսյանն է, որը 13մ  16 սմ  ցուցանիշով  սահմանեց հանրապետական ռեկորդ և արժանացավ  չեմպիոնի պատվին: Հետաքրքիր է , որ երևանցի մարզուհին բարձրագույն  նվաճման հասավ  եռացատկորդ Արամայիս Սարգսյանի հետ ամուսնանալուց  և կապանյան գրանցում ստանալուց հետո: 

Մյուս մրցաձևերում սպասվածից  թույլ  մրցելույթներ ունեցան նույնիսկ առաջատարները: Առաջին հերթին նկատի ունենք գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանի  և կապանցի եռացատկորդ  Լևոն Աղասյանին: Նրանց արդյունքները բավականին  ցածր էին  օլիմպիական վարկանիշի  նորմից:  Այս մասին, անշուշտ, ափոսոսեցին  նաև մարզիկներն ու  մարզիչները: Լավ է , որ նրանք չեն հուսալքվել: Լևոն Աղասյանը  հույս հայտնեց , որ առաջիկայում  անցկացվելիք մրցաշարերում  իրեն կհաջողվի բարելավել  արդյունքը և դառնալ օլիմպիական:

Նմանատիպ նյութեր