211652_close_icon
views-count1395 դիտում article-date 13:41 20-05-2021

Կառավարությունը հաստատեց առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար` կրճատելով ՈՎՀ–ի զարգացման հիմնական ռիսկի գործոնների տարածվածությունը, ինչպես նաև առողջ ապրելակերպի ներդրման նուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումների իրականացումը:

Ներկայումս ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25%-ը:

Համաձայն 2017թ. տվյալների` ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է մոտ 80%: Ընդ որում մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 55.6%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` 20.4%, շաքարային դիաբետը` 3%, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 2.4%: Ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ մահացությունը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 18.6%:

Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող անձանց թվաքանակի նվազեցում ու առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի բարձրացում, ռիսկերին ենթարկվող անձանց թվի նվազեցում` առողջ սննդի օգտագործման, ֆիզիկական ակտիվության, ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահումների վնասակարության վերաբերյալ իրազեկության բարձրացման շնորհիվ, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում:

Նմանատիպ նյութեր