211652_close_icon
views-count1809 դիտում article-date 13:05 20-05-2021

«Ադրբեջանական» քարոզչամեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3-5 րոպեն․ և մարդիկ վերցնում ու հրապարակում են իրենց էջերում․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3-5 րոպեն, և մարդիկ վերցնում և հրապարակում են իրենց էջերում, ընդ որում, թաքցնելով, որ սկզբնաղբյուրը ադրբեջանական աղբյուրներն են: Այս մասին այսօր Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն ես չեմ կարող որակել, և եթե մենք այստեղ մեր ժամանակների՝ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը պետք է արձագանքի, քանի որ անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ: Եթե ոմանք պատկերացնում են հակամարտությունները որպես կռիվ՝ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես երբեք չի լինում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարտերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կիլոմետրով, և այն հատվածներում, որտեղ անելիքներ կան, դրանք բարդ լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը ձյան տակ է լինում և ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ: Նա նշեց, որ հայկական կողմից սահմանն այդ տարածքում նույն վիճակում է, ինչ ադրբեջանական կողմում:

Փաշինյանը նշեց, որ, իր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, և այդտեղ դիվանագիտական աշխատանք պետք է իրականացնեն:

«Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն առանց զինված դիմադրության դիմելու՝ դիմել է ՀԱՊԿ: Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, նրանք կիմանան, որ ՀԱՊԿ-ն հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու: Որովհետև եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսվում են կրակոցները, մեծ հավանականությամբ դա կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի և որոշ սցենարների դեպքում նույնիսկ ավելի լայնամասշտաբ պատերազմի:

Նմանատիպ նյութեր