211652_close_icon
views-count2769 դիտում article-date 12:19 20-05-2021

ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինվորականներ կան. Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը

Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ոտնձգության են ենթարկվել, փոփոխություն չի կրել, իրադրությունը շարունակում է մնալ լարված, դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում:

«Մեր Զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է. առաջին՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն՝ մաքսիմալն անել ռազմական կամ պատերազմական բախման որևէ սցենար բացառելու համար ու երկրորդ, հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր