211652_close_icon
views-count1095 դիտում article-date 16:40 20-05-2021

Ինքնաձիգներ, նռնականետ և այլ հրազեններ․ «Զինանոց 2021» կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Մարտունի քաղաքի մի բնակիչ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Տրետուք գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազեն ու տարբեր տրամաչափի և հրազենների 350-ից ավելի փամփուշտ։

Արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ճամբարակի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» մոդելի նռնականետ ու փամփուշտներ։ Հրազդանի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Հրազդանի բաժին կամավոր հանձնել է հրացան ու ինքնաձիգի 37 փամփուշտ։

Արդյունավետ էր նաև Արարատի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների բացատրական աշխատանքը. մի տղամարդ Վեդիում՝  գետի մոտ, «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփեր, «Ֆ-1» տիպի բեկորային նռնակներ ու 5,45 մմ տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ էր թողել և զանգել բաժին։

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ մի տղամարդ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ  «Կարաբին» ու ինքնաձիգի փամփուշտներ էր թողել ու զանգել բաժին։ «ՏՕԶ» ակոսափող հրազենն ու ինքնաձիգի փամփուշտներն էլ Նոյեմբերյանի բաժնում հանձնել է Կողբի մի բնակիչ՝  համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։  

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր