211652_close_icon
views-count1002 դիտում article-date 10:35 20-05-2021

Դժվար է ասել՝ այս ամենը դիտավորյա՞լ է արվում, թե՞ չհասկանալու հետևանքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իր անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսպիսի թույլ և անկարող վիճակում չի գտնվել։ Սակայն ոչինչ պատահական չի լինում։ Ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրադարձությունների էվոլ յուցիայի օրինաչափությանը, որը պարզորոշ է դարձնում, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունն իր ոչ համարժեք գործողություններով քայլ առ քայլ էրոզիայի ենթարկել մեր պետականությունը։ Պարզից էլ պարզ է՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր չէ, որ Հայաստանի դեմ քայլեր են իրականացնում, նրանք թշնամական պետություններ են և տարիներ շարունակ ատամ են սրել Հայաստանի դեմ։ Եվ դրանից էր բխում նաև մեր երկիրը տարածաշրջանային առանցքային նախագծերից մեկուսացնելու և զարգացումն արգելակելու հատուկ քաղաքականությունը։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից հետապնդումների և ճնշումների են ենթարկվում ընդհանրապես այն մարդիկ, ովքեր տիրապետում են համապատասխան գիտելիքների ու հնարավորությունների թուրք-ադրբեջանական կեղծիքները վեր հանելու, իրական փաստերը ներկայացնելու և նրանց հակաքարոզչությանը դիմակայելու հարցում։ Ադրբեջանաթուրքական ագրեսիվ քարոզչությանը հակազդած մարդկանցից մինչև ադրբեջանագետներ ու թուրքագետներ հետևողականորեն թիրախավորվում են Նիկոլի ու իր խմբակի կողմից: Տպավորություն է, թե դրանով Փաշինյանը հատուկ ժեստ է անում թշնամուն և փաստացի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պայքարելու փոխարեն պայքարում է նշյալ անձանց դեմ։ Եվ ընդհանրապես, իսկական թշնամուն այս իշխանությունները թշնամի չեն համարում, բայց թշնամիներ են փնտրում ներսում, հատկապես նրանց առումով, որոնք այս կամ այն կերպ տրորել են Ադրբեջանի կամ Թուրքիայի «ոտքը»:

Դժվար է ասել՝ այս ամենը դիտավորյա՞լ է արվում, թե՞ չհասկանալու հետևանքով: Սակայն պարզ է, որ նրանց համար այս պահին առաջնայինը սեփական աթոռը պահպանելն է, իսկ մնացյալ առանցքային հարցերը կարծես թե երկրորդական նշանակություն ունեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր