211652_close_icon
views-count1246 դիտում article-date 09:33 20-05-2021

ԵՊՀ ուսանողական խորհրդի համբերության բաժակն էլ լցվեց. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի: «ԵՊՀ ուսանողական խորհուրդը, վերահաստատելով իր համոզմունքը կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման և դրա իրագործմանն ուղղված՝ լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական և հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6-ի հայտարարությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որոշումը ԵՊՀ գիտական խորհրդի դիմումի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչպես նաև որոշմամբ սահմանված գործընթացի հակաօրինականությունը՝ պայմանավորված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործող անդամների լիազորությունների դադարեցման հիմքերի բացակայությամբ, հրաժարվում է մասնակցելուց նշված որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին»,- նշված է հայտարարության մեջ։

Փաստացի ԵՊՀ ուսանողական խորհրդի համբերության բաժակն էլ լցվեց: Ընդհանրապես, ոլորտի մասնագետների, դասախոսների և ուսանողների մեծ մասը պարբերաբար ահազանգում է, որ իշխանությունները գնում են կրթական համակարգը փլուզելու, բուհերը ամբողջովին քաղաքականացնելու և իրենց վերահսկողության տակ վերցնելու ճանապարհով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր