211652_close_icon
views-count1722 դիտում article-date 23:24 19-05-2021

Ազգային պատկերասրահն արվեստասերներին ներկայացրեց հայ մեծանուն նկարիչների վերականգնված կտավները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ազգային պատկերասրահը վերականգնել և արվեստասերների լայն շրջանակին է ներկայացնում 20-րդ դարի ականավոր նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի կտավները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 19-ին պատկերասրահի ցուցասրահներից մեկում:

 «Ցուցահանդեսն անմիջական կապ ունի Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագրի հետ, որն է՝ «Թանգարանների ապագան. վերափոխել և վերաիմաստավորել»: Իհարկե, խորագիրն ավելի ընդգրկուն է, բայց որոշեցինք անդրադառնալ վերականգնմանն ու պատկերասրահի պատմության մեջ առաջին անգամ բացել վերականգնված ցուցանմուշների ցուցադրություն»,-նշեց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու հավելեց, որ ցուցահանդեսով մեկնարկում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը, որի շրջանակում պարբերաբար ներկայացնելու են վերականգնված ստեղծագործություններ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+