211652_close_icon
views-count1612 դիտում article-date 20:26 19-05-2021

Ադրբեջանական զինվորականների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով սահմանային բնակիչների իրավունքների խախտումները Պաշտպանը հրատապ ներկայացրել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները:
 

Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:
 

Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները  միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով:

Նմանատիպ նյութեր