211652_close_icon
views-count1342 դիտում article-date 16:17 19-05-2021

Գողություններ Արմավիրի խորքային հորերից ու կարկտակայաններից․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին գրություն էր ստացվել, որ մի խորքային հորից մի քանի տասնյակ մետր մալուխ են գողացել։ Գրության հիման վրա նյութեր նախապատրաստվեցին, ապա քրեական գործ հարուցվեց։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել են երկու երիտասարդ, մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Նորավան գյուղի բնակիչ։ Նրանք հայտնաբերվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմնին։ Միջոցառումները շարունակվեցին և շուտով հայտնի դարձավ, որ նրանք գողություններ են արել նաև այլ խորքային հորերից, ինչպես և Արշալույս ու Ջրառատ գյուղերի կարկտակայաններից։

Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունը շարունակվում է, շարունակվում են նաև գողոնը հայտնաբերելու միջոցառումները։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր