211652_close_icon
views-count1838 դիտում article-date 23:10 18-05-2021

Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը

Այս պահին ոստիկանության աշխատակիցները, ներխուժելով Կոնստանտին Տեր-Նակալյանի բնակարան, բերման են ենթարկել նրան:

Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» միաբանությունը:

Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կոնստանտին Տեր-Նակալյանը: «Տևական դադարից հետո բերման եմ ենթարկվում արդեն այդքան հոգեհարազատ դարձած Ոստիկանության Կենտրոնի բաժին»,- գրել է նա:

Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամները ավելի վաղ ակցիա էին իրականացրել՝  Կառավարության շենքի վրա լույսի միջոցով պատկերելով «Antinikol V» գրությունը։

«Մենք պետք է մատնանշենք, որ մեր դժբախտությունների պատճառը սուտն է, որի ակունքը Նիկոլն է։ Որպեսզի մեր երկիրը որևիցե լավ կետի հասնի, պետք է սկզբում պայքարենք ստի հարուցիչի ու կրողի դեմ, պատվաստվենք «անտինիկոլ V» ազնվության պատվաստուքով»,– ակցիայի ընթացքում ասել էր  Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Նմանատիպ նյութեր