211652_close_icon
views-count47132 դիտում article-date 21:40 18-05-2021

Գավառում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի ժամանակ ՀԿԳ ավագ քննիչի և «Նորատուսցի արջի» սպանության գործը քննելու է նույն դատավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020թ-ի ապրիլի 28-ին Գավառում, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Զոհրաբ Պարոնիկյանի և «Նորատուսցի արջ» մականունով հայտնի Վահե Ավետիսյանի սպանության գործը կքննի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանը։

Այս մասին SHAMSHYAN.com-ը  տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Ինչպես ավելի վաղ ​դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2020թ.-ի ապրիլի 28-ին մարտաֆիլմ հիշեցնող սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ:

Կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել էին, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ:

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ոստիկանության Գավառի բաժնի փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում էին սպանվածների և վիրավորների ինքնությունը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էին նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներ:

Տեղում ուժեղացված ծառայութուն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում էր որ դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կային հետքեր:

Դեպի վայր էր ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր