211652_close_icon
views-count2134 դիտում article-date 18:10 18-05-2021

«Ջենոայի» հարձակվողի հայրը «Ռոմայի» մարզաբազայում ավտոմեքենաների ջարդ է արել

Իտալիայում «Սասուոլոյի» խաղաշապիկով մի տղամարդ արմատուրայով ներխուժել է «Ռոմայի» մարզաբազայի ավտոկայանատեղի և այնտեղ մի քանի ավտոմեքենա ջարդել, որոնցից մեկը պատկանում էր ակումբի մարզական տնօրեն Տիագու Պինտույին:
 
Այնուհետև տղամարդը գնացել է խաղադաշտերի մոտ, որտեղ մարզվելիս է եղել երիտասարդական թիմը: Այնտեղ տեղի ունեցածից ցնցված են եղել:
 
Մի քանի րոպե անց ոստիկանությունը ժամանել է և ձերբակալել տղամարդուն, որը առանց փաստաթղթերի է եղել: Ոստիկանությունը պարզվել է, որ նա «Ռոմայի» նախկին հարձակվող Ջանլուկա Սկամակայի հայրն է: Ֆուտբոլիստը «Ռոմայի» երիտասարդական թիմում հանդես էր եկել 2012-2015 թվականներին:
 
Տղամարդու արարքի շարժառիթները դեռ պարզ չեն, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Ներկայումս Սկամակայի իրավունքները պատկանում են «Սասուոլոյին»:

Նմանատիպ նյութեր