211652_close_icon
views-count5062 դիտում article-date 10:37 18-05-2021

ՀՀ տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի պետական սահմանը երեք ուղղություններով խախտելու փաստը քարտեզների անճշտությամբ բացատրելու Ադրբեջանի անհաջող փորձը, բնականաբար, հեռու է իրականությունից: Հայաստանի համար ընդունելի չեն անգամ GPS-ի օգնությամբ որոշված սահմանները, որոնք առաջիկայում դեմարկացիայի արդյունքում լրջորեն կվերանայվեն, հետեւաբար՝ ավելորդ է խոսել նույնիսկ նախնական առկա սահմանների խախտման դեպքերի անթույլատրելիության մասին:

Հայկական զինուժի պատասխան գործողություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հետքայլ արեց եւ շտապեց հայտարարել, որ հիմքեր չի տեսնում ՀԱՊԿ-ին դիմելու՝ Հայաստանի քայլի համար, քանի որ, նրա խոսքերով, բախումներ չեն եղել:

Հայաստանի սահմանների անձեռնմխելիության ապահովումը յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունն է: Մեր պատմական բնօրրանի այս փոքր հատվածի ուղղությամբ ցանկացած ոտնձգություն կստանա արժանի պատասխան՝ առաջին հերթին հայ ժողովրդի կողմից»:

Մանրամասն՝  թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր