211652_close_icon
views-count3057 դիտում article-date 10:13 18-05-2021

Ռուսաստանը աջակցություն է առաջարկել սահմանների գծանշման հարցերում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է ադրբեջանական զինծառայողները գտնվում են ՀՀ տարածքում եւ բանակցությունները դեռ ցանկալի արդյունքը չեն տվել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ երեկվա նիստում հայտարարեց, որ «ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել»: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները եւ աշխատենք հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցություն է առաջարկել սահմանազատման եւ սահմանների գծանշման հարցերում: Եթե մենք ունեցանք հայ-ադրբեջանական պետական սահման, ապա դրանով կընդունենք Արցախի երեք տասնամյակից ավելի պայքարի ձախողումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր