211652_close_icon
views-count37321 դիտում article-date 09:26 18-05-2021

Արտակարգ իրավիճակ Երևանում. Կենտրոնում կառուցվող բարձրահարկ շենքը պատուհաս է դարձել բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտային կից՝ Նար-Դոսի փողոց 1-ին նրբանցքի 12 տան բնակիչ Վարոս Եսայանը, հոգնել է պատկան կառույցներին անպատասխան նամակներ ուղարկելուց: Բանն այն է, որ նրա տան ցանկապատից ուղիղ մեկ մետրի վրա կառուցվում է բարձրահարակ շենք, որի արդյունքում տունը մթնել է և արև չի հասնում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարոսը բազմիցս դիմել է, որ գոնե իրեն փոխհատուցում տրամադրեն, վաճառի այդ բնակարանը և տեղափոխվի, բայց ապարդյուն: 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հուսահատ բնակիչը նշեց, որ իր երկու անչափահաս երեխաների և ընտանիքի համար այդտեղ ապրելը դարձել է վտանգավոր: Ասաց, որ շինարարության ժամանակ վնասվել է իր տան կոյուղին, տան վրա ճաքեր են առաջացել և փակվել է տեսադաշտը: Ըստ նրա՝ իր մյուս հարևանների հետ կառուցապատողը եկել է համաձայնության, բայց իր հետ՝ ոչ:

Պարզեցինք նաև, որ շինարարությունը սկզբից կատարվել է առանց շինթույլտվության, հետո են ստացել թույլտվությունը՝ անտեսելով շենքի հետնամասում ապրող բնակիչների իրավունքները:

Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը փաստաբան Վարազդատ Ասատրյանի կողմից ««ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ տնօրեն Արտակ Ալեքսանյանի անվամբ պարզաբանում է ստացել նշված խնդրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. 

««ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ
Տնօրեն՝ Արտակ Ալեքսանյան


Հերքման պահանջ
«Արտակարգ իրավաիճակ Երևանում. Կենտրոնում կառուցվող բարձրահարկ շենքը պատուհաս է դարձել բնակիչների համար» վերտառությամբ հոդվածի մասով


«ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերությունը ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 47/1 հասցեում իրականացնում է շինարարական աշխատանքներ համապատասխան շին. թույլատվության հիմքով։ Շինարարությունը ուղեկցվում է բոլոր անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերով, օրինական է։ 

www.shamshayan.com ինտերնետային կայքում 18.05.2021թ. տեղադրված «Արտակարգ իրավաիճակ Երևանում. Կենտրոնում կառուցվող բարձրահարկ շենքը պատուհաս է դարձել բնակիչների համար» վերտառությամբ հոդվածում ոմն Վարոս Եսայանի հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, սուտ են, մասնավորապես՝  

    «ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ կողմից ՀՀ, ք. Երևան, Տիրգրան Մեծ 47/1 հասցեում իրականացվող շինարարությունը ուղեկցվում է բոլոր քաղաքաշինական փաստաթղթերով  /շին. թույլտվություն՝ 01/18-98211-1357/,

    Վարոս Եսայանը չի հանդիսանում իրավատեր ՀՀ, ք. Երևան, Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան մասով, վերջինս անգամ հաշվառված չէ այնտեղ,

    ՀՀ, ք. Երևան, Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տունը չի գտնվում է 1 մետր հեռավարության վրա ՀՀ, ք. Երևան, Տիրգրան Մեծ 47/1 հասցեում իրականացվող շինարարությունից, այլ հեռու է մոտ՝ 30 մետր, 

    ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 47/1 հասցեում կառուցվող շենքի և  ՀՀ, ք. Երևան, Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան միջև առկա են բնակելի տներ, որպիսի փաստի առկայությունը ինքին բացառում է Վ. Եսայանի պնդումը, թե իբր կառուցվող շենքի և Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան միջև հեռավորությունը 1 մետր է,

     Վարոս Եսայանը «ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ կողմից ստացել է գումար, որպիսի փաստը թաքցնում է,

    ՀՀ, ք. Երևան, Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան կոյուղին շինարարության հետևանքով չի վնասվել, իսկ այդ տունը կառուցված է քաղաքաշինական նորմերի խախտմամբ և սեյսմիկ չէ։

Հարգանքով՝
«ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ

Տնօրեն՝ Արտակ Ալեքսանյան»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ին էր դիմել Երեւան քաղաքի Նար-Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան բնակիչ Վարոս Եսայանն ու հայտնել, որ իր տան դիմաց արդեն մի քանի օր է, ինչ շինաշխատանքներ են ընթանում:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Վ. Եսայանն ասում էր. «Տանս դիմաց շինարարության է արվում, տնիցս մոտ 1.5 մետր հեռավորության վրա 7 հարկանի շենք են կառուցում, որով փակվում է արեւի ու լույսի ճանապարհը: Հետեւի տները վթարային են, քանդման ենթակա, ասել են, որ պետք է քանդեն, փոխհատուցում տան, բայց ոչ մի բան չեն անում, իրենց էլ թույլտվություն են տվել քաղաքապետարանից: Մեր պահանջն այն է, որ եթե շինարարությունը պետք է արվի, ապա թող վթարային տները քանդեն, փոխհատուցում տան բնակիչներին, կամ էլ դադարեցնեն շինանարությունը»,-ասաց նա՝ նշելով, որ շինարարության սեփականատերերից որեւէ մեկը մինչ օրս չի հանդիպել բնակիչների հետ. «Կամ թող սեփականատերերից մարդ գա, հասկանանք՝ ինչ է հնարավոր անել, որ ոչ ինքը տուժի, ոչ մենք»:

Շինարարության վայրի հարևանությամբ ապրող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Շինարարությունը կատարում է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, և եթե խղճի խայթ ունենա՝ էս ընտանիքի տան հարցը կլուծի, նկատի ունենալով, որ ընտանիքը, որն, իրոք, ապրում ծայրահեղ ծանր պայմաններում, փողոցում չի հայտնվի։ Ուզում ենք հավատալ, որ Խ․ Սուքիասյանը բարի կամք կդրսևորի, ու այս ընտանիքը չի հայտնվի փողոցում»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր