211652_close_icon
views-count3904 դիտում article-date 10:01 18-05-2021

Ալիևը գաղտնազերծում է գործակալներին․ «168 ժամ»․

«168 ժամ» թերթը գրում է․ ««Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։

Հիմա Ադրբեջանն առանց պատերազմի ցանկանում  է ու վերցնում է այն, ինչի մասին Հայաստանում այլ իշխանության պարագայում կարող էր միայն երազել։ Հարցը՝ ինչո՞ւ է հիմա հնարավոր դարձել անհնարին թվացողը, մեծ հաշվով, ունի երկու հնարավոր պատասխան՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանն իսկապես դավադրությունների մասնակից է և հանձնում է Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածություններով խոստացած տարածքները, կա՛մ պատերազմում պարտված նրա իշխանությունն այնքան թույլ է, որ Ադրբեջանը գործում է ուժեղի դիրքից, իսկ հայկական կողմը ելնելով թուլությունից՝ չի կարողանում համարժեք պատասխանել։

Այսինքն՝ գործ  ունենք կա՛մ դավաճանության, կա՛մ իրողության հետ, որ Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանության պահպանման, թշնամուն է զիջում հայկական տարածքները։ Երկուսն էլ հակապետականության դրսևորումներ են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր