211652_close_icon
views-count2769 դիտում article-date 21:42 17-05-2021

«Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգում է. Վայոց Ձորի անտառները թրթուրները ոչնչացնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։

Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։  Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց Ձորում՝ Եղեգիսի խոշորացված համայնքի, Արատեսի հարակից անտառներում, և, ցավոք, չտեսանք դրան համապատասխան անհանգստությունը, գործողությունը հանրային կյանքում, պետական մարմինների հրապարակումներում, գործողություններում, որքան էլ որ կրթահամալիրը պաշտոնապես դիմել է։

Մենք սկսել ենք մեր միջոցներով պայքարելը… կամավորների խումբ ենք կազմել, գործիքներ, նյութեր ձեռք բերել… Բայց կարելի էր, չէ՞, կազմակերպել պայքարը որպես հանրային աշխատանք, որ սկզբից գնային անտառապահները, անտառտնտեսության աշխատողները, ստանային համայնքների, ձեռներեցների, հասարակության այլ անդամների աջակցությունը։

Փրկենք մեր անտառները. վստահ ենք, որ կան մասնագետներ, մարդիկ, որ կարող են արագ գործել, աջակցություն ցույց տալ։ 

Խնդրում ենք կապի մեջ լինել մեզ հետ, տեղեկացնել առաջարկների, գործողությունների մասին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյան
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

Նյութի աղբյուրը՝ «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության կայք
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր