211652_close_icon
views-count4615 դիտում article-date 20:40 17-05-2021

Ռոնալդուն Թուրինից դուրս է հանել իր մեքենաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավտոմեքենաները Թուրինում նրա տան տարածքից դուրս են հանում:
 
Per Sempre Calcio կայքի աղբյուրների համաձայն, ֆուտբոլիստի մեքենաների տեղափոխությամբ զբաղվում է Լիսաբոնի տրանսպորտային ընկերություններից մեկը:
 
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 36-ամյա հարձակվողը Պորտուգալիայի մայրաքաղաքում պենտհաուս է գնել և ցանկանում է տեղափոխվել «Սպորտինգ»:
 
Սակայն նրա գործակալ Ժորժե Մենդեշն ավելի ուշ հայտարարել է, որ Ռոնալդուն  մոտ ապագայում մտադիր չէ վերադառնալ Պորտուգալիա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր