211652_close_icon
views-count3851 դիտում article-date 09:55 17-05-2021

«Միսս տիեզերք» մրցույթում հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում անցկացված 2021 թվականի «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթողի տիտղոսը նվաճել է Մեքսիկան ներկայացնող Անդրեա Մեսան։

Այս մասին նշված է մրցույթի թվիթերյան էջում։

Եզրափակիչ փուլ էին անցել նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները։

Նշենք, որ քովիդի պատճառով մրցույթն անց է կացվել անհրաժեշտ անվտանգության միջոցառումների պահպանմամբ։

Նմանատիպ նյութեր