211652_close_icon
views-count3418 դիտում article-date 19:13 16-05-2021

Այս պահին 4 խաղացող է կարող ԱԺ մտնել. Ստեփան Դանիելյան

«Այս պահին 4 խաղացող է կարող ԱԺ մտնել», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մաթեմաթիկական կրթությունս միշտ պարտադրում է մոդելավորել բոլոր հավանական տարբերակները։ Այս պահին 4 խաղացող է կարող ԱԺ մտնել։ Հետագայում, եթե դրանց թիվը շատանա, նոր տարբերակները հաշվի կառնենք։

Այս պահի դրությամբ դրանք են' Քոչարյանի դաշինքը, ՔՊ, Վանեցյանի դաշինքը եւ ԲՀԿ-ն։

Ելնենք այն կանխավարկածի, որ ոչ ոք 50 % չի հաղթահարում։

Տարբերակներն ըստ ձայների հերթականության
Տարբերակ ա.

1. Քոչարյան
2. ՔՊ
3. Վանեցյան
4. ԲՀԿ

Այս տարբերակի դեպքում հավանական է Քոչարյան+ԲՀԿ դաշինք, որտեղ Քոչարյանը վարչապետք է, ԱԺ նախագահը ԲՀԿ-ից է, եթե ԲՀԿ ձայները չբավականացնեն, ապա Քոչարյան+Վանեցյան դաշինք, կամ էլ + ԲՀԿ, այս դեպքում ԱԺ նախագահը Վանեցյանն է։

ՔՊ-ն փլուզվում է եւ մասերի բաժանվում։

Տարբերակ բ. 
1. ՔՊ
2.Քոչարյան
3. Վանեցյան,
4. ԲՀԿ

Այս դեպքում հավանական է, որ մնացած երեքը դաշինք կազմեն ընդդեմ ՔՊ-ի, այս դեպքում Քոչարյանը կդառնա վարչապետ, սակայն կառավարության պորտֆելներն կբաժանվեն։

Ինտրիգային տարբերակ, ՔՊ-ն դաշինք կկազմի Վանեցյանի հետ, որտեղ Վանեցյանի կլինի Վարչապետ, Նիկոլը' ԱԺ նախագահ, որն իրեն հնարավորություն կտա մնալ կառավարական առանձնատանն ու ունենալ պետական ապահովություն, իսկ կառավարությունը փոխվում է։

Տարբերակ գ. 

1. ՔՊ
2. Վանեցյան
3. Քոչարյան
4. ԲՀԿ

Այս դեպքում վարչապետ է դառնում Վանեցյանի կամ ՔՊ- ի հետ դաշինքով, որտեղ ԱԺ նախագահ է դառնում Նիկոլը, կամ մնացած երկուսի հետ, սակայն այդ դեպքում Քոչարյանի դաշինքն երեք ոչ ֆորմալ մասերի է բաժանվում։
Այս պահին, ըստ իմ կարծիքի, դրանք են հավանական տարբերակները։ Սա զուտ մաթեմաթիկական տարբերակներն են, առանց էմոցիաների ու հույզերի»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր