211652_close_icon
views-count2715 դիտում article-date 18:35 16-05-2021

Թշնամին օրերս զավթել է ԱՌՆՎԱԶՆ 4000 (չորս հազար) հեկտար հայրենական տարածք. Էդգար Էլբակյան

«ՀՀ դե-ֆակտո օկուպացիոն վարչակարգի պատճառով թշնամին օրերս զավթել է ԱՌՆՎԱԶՆ 4000 (չորս հազար) հեկտար հայրենական տարածք (տե՛ս կոմենտում)», իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդգար Էլբակյանը:

«Գիտե՞ք, թե ինչու էր «Սերժի ժամանակ» 800 (ութ հարյուր) հեկտարը (որ իրականում այդքան չէր) խնդիր դառնում, իսկ հիմա՝ ոչ։

Որովհետև «Սերժի ժամանակ» արևմտյան բուծման արդյունք հանդիսացող գործակալական ցանցին՝ ծպտված «քաղհասարակություն» անվան տակ, հրահանգվում էր դա թեմա սարքել ընդդեմ Սերժի, որովհետև Սերժի իշխանությունն ընկալում էին որպես թշնամի, իսկ հիմա իշխանության են իրենց հովանավորյալները։

Այդ իսկ պատճառով՝ այդ գործակալական ցանցը հիմա զբաղված է Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավով, ոչ թե կապիտուլյանտի։
Այս ամենն առավել քան պարզ է ցանկացած մտածող մարդու համար։

Սա չի հասկանում կա՛մ մեր խեղճ մոլորյալ ժողովուրդը, կա՛մ «փողով չհասկացողները»։ Վերջիններս Հայաստանի ու հայկական նախագծի թշնամիներն են, ամեն ինչ անում են գիտակցված և երկրային ու երկնային պատժի են արժանանալու՝ որպես հայրենիքի դավաճաններ։

ԹՐՄ։ Ոչ թե 4000 հեկտար, այլ 11000 հեկտար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր