211652_close_icon
views-count7365 դիտում article-date 18:16 16-05-2021

Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թևանյանը կոչ է անում միանալ հայրենիքի պաշտպանության գործին

Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թևանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցնե՛ր, Մայր հայրենիքը վտանգի տակ է։ Թշնամին մտել է Հայաստանի սահմաններից ներս։ Պատրաստ եմ մասնակցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

Կարող եմ օգտակար լինել բանակի, դիվիզիայի, գումարտակի, վաշտի կամ դասակի գործողություններին։ Հայ ժողովուրդն ունի հազարավոր քաջարի և խիզախ զավակներ հայրենիքում և սփյուռքում։ 

Կոչ եմ անում միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ 

Մոռանանք միջանձնականև միջկուսակցական խնդիրները։ 

«Մոռանալ անկարելի է, 
Անուշ կյանքս Հայաստանն է, 
Բոլոր սրտի ու խոր մտքի 
Հառաչանքս Հայաստանն է»։
Ջիվանի»:

Նմանատիպ նյութեր