211652_close_icon
views-count6459 դիտում article-date 14:08 16-05-2021

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

 Tert.am-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ից Ադրբեջանի բանակում անցկացվում են տաբեր զորատեսակների ներգրավմամբ զորավարժություններ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են մինչև 15,000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, ռեակտիվ համազարկային համակարգեր, ականանետներ և հակատանկային զենքեր, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 20-ը

Նմանատիպ նյութեր