211652_close_icon
views-count1885 դիտում article-date 12:16 16-05-2021

Վերջին մեկ օրում ղջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 677 000 դեպք է արձանագրվել

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 161.5 մլն-ը՝ վերջին մեկ օրում ավելանալով 677 387-ով: Այս մասին հայտնում է TACC  գործակալությունը՝ ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

ԱՀԿ տվյալներով՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության 12 936 դեպք է գրանցվել՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 3 352 109-ի: ԱՀԿ վիճակագրությունը հիմնվում է երկրներից ստացված պաշտոնական տեղեկությունների վրա:

Վերջին 24 ժամում արձանագրված վարակման դեպքերի կեսից ավելին բաժին է ընկել Հարավարևելյան Ասիային (345 180), որում ընդգրկված է նաև Հնդկաստանը: Երկրորդ տեղում է Հյուսիսային և Հարավային Ամերիկան (203 174), երրորդում՝ Եվրոպան (81 624):

Նմանատիպ նյութեր