Արշավիր Ղարամյան. Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցություն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին
«Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցություն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին», իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Ըստ օդում կախված (Գորիսի շուկա) և համացանցային լուրերի (Հրանտ Բագրատյան, Միկա Բադալյան ) ազերաթուրքական հրոսակների կողմից մայիսի 12-ին և 13-ին ՀՀ սուվերեն տարածքները զավթած հատվածներում` Վերին Շորժայում երկու հենակետ և Իշխանասարի լեռնազանգվածում երեք հենակետ, հայ դիրքապահների հետ միասին մնացել են թշնամու վերահսկողության տակ։
Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դիրքապահների կյանքը և առողջությունը պաշտպանելու նպատակով, այլապես կունենանք նոր զոհեր և պատանդներ», գրել է նա: