211652_close_icon
views-count11168 դիտում article-date 21:07 15-05-2021

Ադրբեջան-Իրան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում երեք անհայտ անձ խախտել են իրանա-ադրբեջանական ​​սահմանը:

Խախտողները չեն եթարկվել «Կանգնիր» հրամանին և կրակ են բացել սահմանապահների վրա, նետել բեռը և փորձել փախուստի դիմել:
Վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Սամիր Էյվազովը և կրտսեր սպա Ֆարիդ Ալիմովը:

Զինծառայողներն անմիջապես հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր