211652_close_icon
views-count3405 դիտում article-date 10:41 15-05-2021

Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ռուսաստանյան քաղաքական շրջանակները ցանկանում են Հայաստանի՝ ընդգծված ռուսամետ դիրքորոշում ունեցող մի քանի կուսակցությունների և քաղաքական դերակատարների, որոնք մաս չեն կազմում արդեն իսկ ձևավորված դաշինքներին, միավորված տեսնել մեկ ընդհանուր դաշինքում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին Մոսկվա են այցելում այդ կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց առաջարկվում է միավորել ուժերը և հանդես գալ նախընտրական մեկ դաշինքով՝ «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանի «դրոշի ներքո»:

Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս վերջնական որոշում չկա, սակայն ակտիվ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր