211652_close_icon
views-count1567 դիտում article-date 10:17 15-05-2021

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները անտեղյակության մեջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում իշխանական խմբակցությունը, ինչպես միշտ, անտեղյակ է երկրում տեղի ունեցող զարգացումներից։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ նկատեց, որ պատգամավորները միմյանցից էին հետաքրքրվում՝ ինչ կա սահմանին, ինչ է կատարվում։ Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչները տեղյակ չեղան, թե ինչպես հաղթող բանակը հանկարծ պարտվեց, եւ Նիկոլ Փաշինյանը անակնկալ ստորագրեց եռակողմ պայմանագիրը, այնպես էլ հիմա սրտատրոփ սպասում են, որ հնարավոր է՝ մի նման արտառոց բան տեղի ունենա, եւ իրենք էլի իմանան մամուլից:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թեւի շատ պատգամավորների չի հաջողվում անգամ կառավարության առանցքային դեմքերի հետ կապ հաստատել կամ Պաշտպանության նախարարությունից մի ինֆորմացիա ստանալ Սյունիքում ու Գեղարքունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։

Խորհրդարանական իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, մամուլի հույսին է մնացել, թե որ լրատվականը ինչ տեղեկություն կտրամադրի սահմանից: Երեկ խորհրդարանում անգամ մասնավոր զրույցներում նշում էին, որ գոնե լավ է՝ անկախ պատգամավորները ոտքի ելան ու պահանջեցին ԱԺ արտահերթ նիստ անել, թե չէ եթե իշխանությանը մնար, ապա իրենք կշարունակեին մթության մեջ մնալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր