211652_close_icon
views-count1927 դիտում article-date 09:41 15-05-2021

Ովքեր կլինեն «Պատիվ ունեմ» ունեմ դաշինքի առաջին տասնյակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր «Ծիրանի» համալիրի բացօթյա տարածքում տեղի կունենա «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայրենիք» եւ Հանրապետական կուսակցությունների կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը մտադրություն ունի իր նախընտրական ցուցակի առաջին տասնյակում ներառել այնպիսի անձանց, որոնք ունեն բարձր ռեյտինգ, ինչպես նաեւ կարող են ձայներ բերել։

Քաղաքական կերպարները ավելի հետին պլանում կլինեն։ Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը) եւ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը այն անձինք են լինելու, որոնք կլինեն դաշինիքի ընտրացուցակի առաջին տասնյակում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր