211652_close_icon
views-count2698 դիտում article-date 23:11 14-05-2021

ԱՄՆ Պետդեպը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ է անվանել՝ պահանջելով դուրս բերել զորքերը

Tert.am-ը գրում է. ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են համարում։ Հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Ուժերի տեղաշարժն անպատասխանատու է, ինչպես նաև չարդարացված և սադրիչ: Մենք հույս ունենք՝ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր