211652_close_icon
views-count2345 դիտում article-date 23:44 14-05-2021

Երգչուհի Մերի Ավետիսյանը միջազգային մրցույթի եզրափակչում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգչուհի Մերի Ավետիսյանը (X factor 3-ի պոլուֆինալիստ, միջազգային 6 մրցույթների "Գրան Պրի" մրցանակակիր) արդեն 2 ամիս է գտնվում է Բաշկիրիայի (Բաշկորտոստանի հանրապետության) մայրաքաղաք Ուֆայում։

Մասնակցում է միջազգային "Yane Mon" մրցույթին, որի նախընտրական փուլին մասնակցում էին 60 մասնակիցներ Բաշկորտոստանից, Ռուսաստանից,  Ղազախստանից, Հայաստանից,  Տաջիկստանից, Ղրղզստանից, Թաթարստանից։ Մրցութային համերգների փուլ են անցել 60 մասնակիցներից ընդամենը 17-ը։

Մերին մրցութային 7 շաբաթների ընթացքում գրանցելով բարձր արդյունքներ, հասել է եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 15-ին։ Այս փուլում մրցելու են եզրափակիչ հասած 5 մասնակիցներ, ովքեր կատարելու են հեղինակային երգեր։

Մերին կատարելու է Հայաստանում "Yane Mon" մրցույթի պաշտոնական ներկայացուցիչ, կոմպոզիտոր Սուսաննա Բարսեղյանի հեղինակած "Քեզ համար" երգը։ Հաղթողին պետք է որոշի հանդիսատեսը՝ 25 րոպե տևող քվեարկության ընթացքում արձանագրված ձայների արդյունքում։ Քվեարկել կարող են ոչ միայն Բաշկիրիայի, այլ նաև մասնակից երկրների, ինչպես նաև արտերկրում գտնվող բաժանորդները։

Մերիի օգտին քվեարկելու և  առավելագույն ձայներ գրանցելու դեպքում հնարավոր կլինի ծածանել մեր եռագույնը՝ այս անգամ մշակութային ոլորտի հաղթանակով։

Մայիսի 15-ին հետևեք "Yane Mon" միջազգային մրցույթի և Մերի Ավետիսյանի ինստագրամյան էջերին, որտեղ պարբերաբար կհրապարակվի թարմ տեղեկատվություն մրցույթի ընթացի և քվեարկության կանոնների մասին։ Քվեարկության կանոնները կարող եք տեսնել նաև մայիսի 15-ին մրցույթի պաշտոնական կայք էջում․ այն է www.yanemon.ru :

Մրցույթի պաշտոնական իսնտագրամյան էջը՝
https://www.instagram.com/yane__mon/

Մերիի Տելեգրամյան էջը, որտեղ կան բոլոր մրցութային ելույթները
https://t.me/MeryAve

Մերիի ելույթներից մեկը՝ https://www.youtube.com/watch?v=e2PP8Ouuhh8&t 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր