ԵՊՀ դեկանների և տնօրենների նամակ-հայտարարությունը՝ համալսարանի ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանին
Վերահաստատելով մեր համոզմունքը՝ կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման և դրա իրագործմանն ուղղված` լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական ու հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6-ի հայտարարությամբ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որոշումը ԵՊՀ գիտական խորհրդի դիմումի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, հրաժարվում ենք մասնակցելուց նշված որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին:




