1695 դիտում
14:17 14-05-2021
Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է, նա պետք է պատասխանատվություն կրի. ԱԺ պատգամավոր
Արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը. մենք դիմել ենք բոլոր խմբակցություններին, որովհետեւ չունենք լիազորություն նիստ հրավիրելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, փոխանցում է News.am-ը։
«Արդեն ստորագրությունները հավաքել ենք, որ նիստը լինի: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը հրատապ նիստ հրավիրի եւ քննարկի սահմանային իրավիճակը: Հասկանանք՝ ով է մեղավոր, ինչու է մինչեւ հիմա ՀՀ առաջնագիծը շարունակում մնալ չկահավորված:
Մենք ըստ էության չունենք ոչ միայն համապատասխան կահավորանք, այլ նաեւ թերեւս ներուժ դիմակայելու: Պետք է պաշտոնական օղակները հստակ տեղեկություն տան, թե որ հատվածից, քանի կմ են ներխուժել, ինչպես են ներխուժել, ինչու նախապես չենք իմացել, ինչու մեր հետախուզությունը չի զեկուցել, ինչ հակաքայլեր են արվել: ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր պետք է պատասխանատվություն կրի, որովհետեւ մենք կորցրել ենք ՀՀ-ի սահմանային անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է, որովհետեւ ինքն է ԳՇ պետը: Ես հետեւողական եմ լինելու այս հարցում»,-ասաց նա:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկինները 27 տարի չեն կահավորել առաջնագիծը, Թագուհի Թովմասյանը նկատեց, որ այս առաջնագիծը առաջացել է նոյեմբերի 9-ից հետո, երբ Քարվաճառը փոխանցվեց Ադրբեջանին: «Մենք ունեցել ենք շատ մեծ բուֆերային գոտի, որը կորցրել ենք, դրա համար հիմա գտնվում ենք այսքան մոտ հեռավորության վրա: Հիմա ադրբեջանցի զինվորների աչքերը փակենք, որ չտեսնի՞, որ մենք խրամատ չունենք, որ մեր զինվորները ցելոֆանե վրանների մեջ են քնում: Հիմարություն է մտածել, որ ադրբեջանցին իմ կամ որեւէ մեկի բարձրացված հարցի միջոցով պետք է իմանա, թե ինչ է կատարվում առաջնագծում»,-ասաց Թովմասյանը:
Նա նկատեց, որ ադրբեջանական զինուժը այդ նույն եղանակային պայմաններում կարողանում է խրոմատներ փորել, մենք չենք կարողանում. «Մենք ինչու ենք այսքան մոռացել առաջնագծի մասին, ինչու ենք այսքան թերագնահատում թշնամուն: Երեկ ինձ զանգել ասում են՝ եթե մարդ չի գալիս, գոնե զենք տվեք, որ պաշտպանվենք:
Ես կարծում եմ, որ Ադրբեջանի գործողությունները մեծապես պայմանավորված են մեր երկրում առկա անկայուն վիճակով: Քանի մենք խառն ենք, իրար ենք ուտում, իրենք ընդլայնվում են: Առաջին պատերազմում եղել է նույնը. Երբ Ադրբեջանում իրար էին ուտում, մենք ընդլայնում էինք մեր տարածքները:»,-ասաց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր
1794 դիտում
21:10 16-01-2021
Արման Մելիքյան. Մենք բոլորս պետք է իմանանք թե ով և ինչի համար պետք է պատասխանատվություն կրի
7463 դիտում
23:37 23-01-2021
Փաշինյանը պետք է հրաժարական տա ու կրի պատասխանատվություն. Վարդան Աթաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ168.am
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch