211652_close_icon
views-count2348 դիտում article-date 15:38 14-05-2021

Զաքիր Հասանովն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ծանոթացել է ՀՕՊ ստորաբաժանման աշխատանքին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներից մեկը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ծանոթանալով անձնակազմի համար ստեղծված պայմաններին՝  Զաքիր Հասանովը ուսումնասիրել է տեղանքում մարտական հերթապահություն իրականացնող բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանները, հրթիռային կայանները և այլ մարտական միջոցները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել օդային տարածքի մարտունակության, մարտական հերթապահության վարման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր