211652_close_icon
views-count1329 դիտում article-date 16:43 14-05-2021

Սևանա լճից դուրս են բերել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը շարունակում է հատուկ հերթապահություն իրականացրել Սևանա լճի վրա։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց ։

Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Նմանատիպ նյութեր