211652_close_icon
views-count7689 դիտում article-date 12:31 14-05-2021

Չենք պատրաստվում մեր տարածքներից անգամ մեկ մետր հետ քաշվել, Ադրբեջանը պարտավոր է հեռանալ. ՊՆ

Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝  Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում։  

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին  հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, եւ մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։ 

Նշենք, որ նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ։

Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ–ին։

Նմանատիպ նյութեր